«Սևիլյայի» հարձակվող Մունաս Դաբբուրը մոտ է «Հոֆենհայմ» տեղափոխվելուն: Այդ մասին հայտնում է muchodeporte-ն:
Ըստ աղբյուրի, համաձայնեցված են իսրայելցի հարձակվողի և գերմանական ակումբի միջև գործարքի մանրամասները, մոտ ժամանակներս կհայտարարվի տրանսֆերի մասին: Տրանսֆերի գումարը կկազմի մոտ 11 միլիոն եվրո:
Դաբբուրը «Սևիլիա» էր տեղափոխվել անցյալ ամռանը «Զալցբուրգից»` 17 միլիոն եվրոյի դիմաց, բայց չկարողացավ ամրապնդվել իսպանական ակումբի հիմնական կազմում:
Այս մրցաշրջանում Մունասը անցկացրել է 9 հանդիպում ՝ առանձնանալով երեք գոլով և երկու գոլային փոխանցումներով: