Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին առայժմ կմնա իր ակումբում:
Ֆրանսիական գրանդը առայժմ թույլ չի տա ուրուգվայցուն տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո»: Այդ մասին Կավանիին հայտնել է անձամբ Լեոնարդոն: Կավանին, մինչ պայմանագրի ավարտը, կմնա Փարիզում:
Այս մրցաշրջանում Կավանին կորցրել է տեղը ՊՍԺ-ի մեկնարկային կազմում, քանի որ արդյունավետ ֆուտբոլ է խաղում արգենտինացի նորեկ Մաուրո Իկարդին: