Իտալիայի Ա սերիայի 18-րդ տուրի շրջանակում միմյանց դեմ մրցում են «Նապոլին» ու «Ինտերը»։
Առաջին 45 րոպեներից հետո «ներաձուրիները» հաղթում են 2-1 հաշվով։ Վերջիններիս կազմում դուբլ է գրանցել Ռոմելու Լուկակուն։ Տանտերերի միակ գնդակը խփել է Արկադիուս Միլիկը։