Իտալական «Ատալանտայի» սլովենացի հարձակվող Յոսիպ Իլիչիչը խոսել է թիմի մրցելույթների մասին. հաղորդում է Sky Italia-ն:
«Կարևորն այն է, որ մենք չենք վախենում թոփ ակումբներից: «Ատալանտան» ցուցադրում է հարձակվողական ֆուտբոլ, ինչը շատ է դուր գալիս մեր երկրպագուներին:
Կարող եմ ասել ՝ առաջնության վերսկսումից հետո, մենք պայքարելու ենք եռյակում տեղ զբաղեցնելու համար»,-ասել է Իլիչիչը:
Հիշեցնենք, որ «Ատալանտան» Ա Սերիայի այս մրցաշրջանում վաստակել է 34 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:
Իլիչիչը մասնակցել է 21 հանդիպման ՝ դառնալով 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: