Անգլիական «Կրիստալ Փելեսի» կիսապաշտպան Ուիլֆրիդ Զահան հայտնվել է Մյունխենի «Բավարիայի» նշանառության տակ:
Sky Sport Deutschland-ի հաղորդմամբ, ֆուտբոլիստը փոխել է գործակալին ու աշխատում է Ռոբերտ Լևանդովսկու գործակալի հետ: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70-80 մլն եվրո: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կարող է խնդիր դառնալ մյունխենյան ակումբի համար, քանի որ ակումբում կան առաջնային տրանսֆերներ:
Հիշեցնենք, որ նախկինում Զահային ցանկանում էր իր թիմի կազմում տեսնել նաև Ֆրենկ Լեմպարդը: