Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը միացել է ղազախական «Ժետիսուին», որի կազմում ուսումնամարզական հավաքի է մասնակցում Թուրքիայում: Այս լուրն ArmSport-ի հետ զրույցում հաստատեցին «Արարատ-Արմենիայի» մամուլի քարտուղարությունից:
Մալաքյանը փորձաշրջան կանցնի ղազախական թիմում, սակայն նրա տեղափոխության հարցում դեռևս վերջնական որոշում չկա:
Հիշեցնենք՝ վերջերս «Ժետիսուից» հեռացել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, որը, կարիերան, ամենայն հավանականությամբ, կշարունակի «Կայրաթում»:
Հովհաննիսյանը նախորդ երկու մրցաշրջաններն անցկացրել է «Ժետիսուում», որի կազմում 58 հանդիպման է մասնակցել ու դարձել 6 գոլի հեղինակ:
2019 մրցաշրջանում Կամո Հովհաննիսյանը «Ժետիսուի» կազմում 25 հանդիպման է մասնակցել, դարձել 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: