«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի A սերիայում «Ինտերից» կրած 1-3 հաշվով պարտությունը.
«Կարծում եմ՝ սա մեր լավագույն հանդիպումն էր իմ՝ այստեղ գալուց ի վեր: Պատահական չէ, որ «Նապոլին» հոկտեմբերից ի վեր չի հաղթել սեփական հարկի տակ: Մենք կոպիտ սխալներ ենք թույլ տալիս, բայց մենք պետք է շարունակենք աշխատել և վերադարձնել վստահությունը:
Մենք պետք է լավ կառուցենք մեր պաշտպանությունը, որտեղից էլ սկսվում է հարձակումը: Մենք, «Ինտերի» դեմ խաղում, կարելի է ասել, ինքներս մեզ 3 գոլ խփեցինք: Ակումբը մի քանի տարի չեմպիոնական պայքարում լինելուց հետո, սովոր չէ այսպիսի իրավիճակի»,-հավելել է Գատուզոն: