Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Անգլիայի գավաթի խաղարկության «Լիդսի» դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է Daily Mail-ը:
«Մենք երկու տարբեր «Արսենալ» տեսանք: Առաջին խաղակեսում զիջում էինք մրցակցին, բայց երկրորդում ՝ փոխեցինք խաղի ընթացքը:
Ֆուտբոլիստները զգացին, թե որքան դժվար են տրվում հաղթանակները: Մենք դեռ փնտրում ենք այն խաղը, որը մեզ հաջողություն կբերի:
Լիդսը» շատ լավ հանդիպում անցկացրեց: Միգուցե, նրանք արժանի չէին այս պարտությանը»,- ասել է իսպանացի մասնագետը:
Հավելենք, որ Անգլիայի գավաթի խաղարկության հաջորդ փուլում «Արսենալը» կհանդիպի «Բորնմութին»: