Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» վերսկսել է մարզումները ձմեռային արձակուրդներից հետո:
«Նոր տարի, նոր մարզումներ, բայց նպատակը կրկին նույնն է »,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ առաջնության աշնանային հատվածից հետո Վարդան Մինասյանի թիմը ԲԽ-ի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 15 խաղից հետո վաստակած 27 միավորով:
Լուսանկարները՝ «Արարատ-Արմենիայի» մամուլի քարտուղարության: