«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալի շուրջ տրանսֆերային ասեկոսոները շարունակվում են։
Calciomercato-ն հայտնում է, որ չիլիացին մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Վիդալը բանակցություններն ավարտին հասցնելու համար ժամանել է Միլան։
Նշվում է, որ գործարքը կկազմի 30 միլիոն եվրո։
Լա լիգայի ընթացիկ առաջնության 15 հանդիպումներում Վիդալը 6 գոլ է խփել։