Իտալիայի Ա սերիայի 18-րդ տուրի «Կալյարիի» դեմ խաղում (4-0) Կրիշտիանու Ռոնալդուն հեթ-տրիկ գրանցեց, որը առաջինն էր Իտալիայի առաջնությունում պորտուգալացու համար։
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, Ռոնալդուն երկրորդ ֆուտբոլիստն է, ով 21-րդ դարում Իտալիայի Ա սերիայում, Իսպանիայի Լա լիգայում ու Անգլիայի Պրեմիեր լիգայում հեթ-տրիկ է գրանցել։
Նման ցուցանիշ նախկինում գրանցել էր «Ուդինեզեի», «Բարսելոնայի» ու «Արսենալի» նախկին հարձակվող Ալեքսիս Սանչեսը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իտալական Ա սերիան դարձել է 10-րդ մրցաշարը, որտեղ Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել։