Transfermarkt-ը հայտնում է, որ «ԱԶ Ալկմաարի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Բյորն Յոնսենը տեղափոխվել է Հարավային Կորեայի առաջնությունը ներկայացնող «Ուլսան» ակումբ:
Կորեական ակումբը 28-ամյա նորվեգացու տրանսֆերի դիմաց վճարել է 1 մլն եվրո:
Բյորնի վերջին ակումբը նորվեգական «Ռոսենբորգն» էր, որտեղ ֆուտբոլիստը խաղում էր վարձավճարով: Ֆուտբոլիստը մինչ այդ հանդես է եկել նաև Շոտլանդիայի, Բուլղարիայի և Պորտուգալիայի առայնություններում:
Իսկ 2017/18 մրցաշրջանում նա դարձել էր Էրեդիվիզիի երկրորդ լավագույն ռմբարկուն` խաղալով «Դեն Հագի» կազմում (19 գոլ), որտեղից էլ տեղափոխվել էր «Ալկմաար»: