«Բրենթֆորդը» հայտարարեց, որ ակումբի երկրորդ թիմի հարձակվող Ջո Հարդին տեղափոխվել է «Լիվերպուլ»: Տրանսֆերի գումարը չի հայտարարվել:
21-ամյա Հարդին տեղափոխվել է «Բրենթֆորդ» 2016/17 մրցաշրջանի ընթացքում: Ակումբի երկրորդ թիմի կազմում անցկացրած 80 խաղում նա 40 գոլ է խփել:
«Լիվերպուլում» Հարդին, հավանաբար, կխաղա երկրորդ թիմի կազմում: Նա կարող էր փոխարինել Ռայան Բրյուստերին, ում «կարմիրները» մտադիր են հունվարին «գործուղման» ուղարկել վարձակալական հիմունքներով մեկ այլ ակումբ: