Մեծ սաղավարտի մրցաշարերի 19-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը ATP Cup-ի շրջանակում Պաբլո Կուևասին երկու սեթում հաղթելուց հետո (6-2, 6-1) խոսել է այն մասին, որ նա միակ թենիսիստն է, ով առաջին ռակետ է եղել երեք տարբեր տասնամյակներում։
«Դա նշանակում է, որ ես շատ ծեր եմ (ծիծաղ)։
Ես ուղղակի շատ եմ սիրում իմ աշխատանքը։ Բախտս բերել է, որ ես վայելում եմ թենիսը։ Չեմ կարող բացատրել, թե որքան շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ստադիոնում են ու աջակցում են մեզ։ Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին ամբողջ աշխարհում»,-ասել է Նադալը հանդիպման ավարտից հետո։
Հիշեցնենք, որ առաջին խաղում էլ Ռաֆայել Նադալը երկու սեթում առավելության էր հասել Նիկոլոս Բասիլաշվիլիի նկատմամբ։