Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին, ում հետ միասին աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում»։
«Դորտմունդում ես հանդիպեցի մի մարդու, ով զարգացրեց ինձ որպես անհատականություն։ Կլոպը շատ բան է ինձ սովորեցրել ու բացել է ֆուտբոլային աշխարհը իմ առջև։
Կլոպը խարիզմա ունի։ Նա, շփվելով ֆուտբոլիստների հետ, կարողանում է ճիշտ ձևով համատեղել ծիծաղն ու քննադատությունը։ Հանուն այդպիսի մարզչի կարելի է անցնել կրակի միջով»,-լեհ հարձակվողի խոսքերն է sportbild-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին «Բավարիայի» կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 30 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։