«Յուվենտուսի» պաշտպան Մերիխ Դեմիրալը «Լեսթերի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում է։
Corriere dello Sport-ը հայտնում է, որ անգլիական ակումբը 21-ամյա թուրք ֆուտբոլիստի համար պատրաստ է 40 միլիոն եվրո վճարել։
Ավելի վաղ 30 միլիոն եվրո արժողությամբ առաջարկը մերժվել է։
Դեմիրալը նախորդ տարի «Յուվե» է տեղափոխվել «Սասուոլոյից»․ գործարքը կազմել է 18 միլիոն եվրո։
Թուրինյան ակումբի հետ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։
Ա սերիայի ընթացիկ առաջնությունում Դեմիրալը 4 հանդիպման է մասնակցել։