Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Սիթին» մտադիր է ուժեղացնել պաշտպանական գիծը: Այդ մասին հայտնում է theathletic-ը:
«Քաղաքաբնակները» քննարկում են Դոնեցկի «Շախտյորի» պաշտպան Նիկոլայ Մատվիենկոյի և «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարի թեկնածությունները: «Մանչեսթեր Սիթին» իտալական ակումբին ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց ստիպված կլինի վճարել ավելի քան 62 միլիոն ֆունտ, իսկ ուկրաինացի խաղացողը կարժենա համեմատաբար շատ ավելի քիչ:
Նախկինում հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է նաև «Նորվիչի» կիսապաշտպան Թոդ Քենթվելի ծառայություններով: