«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է այն մասին, թե արդյոք թիմի կիսապաշտպան Գրանիտ Ջական կկարողանա՞ նորից կրել լոնդոնյան թիմի ավագի թևկապը.
«Հիմա ես չեմ կարող պատասխանել այդ հարցին: Ժամանակը ցույց կտա: Գիտեմ, որ այս պահին նա երջանիկ է լինել ակումբում, նա լիովին կենտրոնացած է, և դա մեծ առավելություն է թիմի համար:
Երբ ես եկա այստեղ, գիտակցում էի, թե ինչ է կատարվում: Հասկանում էի իրավիճակի ամբողջ լրջությունը, և այն, որ դա պետք է լուծվի ամեն գնով»,- Արտետայի խոսքերն է փոխանցում Football.London-ը:
Ավելի վաղ Արտետան վստահություն էր հայտնվել, որ Ջական կմնա «Արսենալում»: Շվեյցարացին այս մրցաշրջանում Անգլիայի առաջնության 15 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ: