Գերմանական «Հոֆենհայմի» ու Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը ակումբի պաշտոնական կայքին հարցազրույց է տվել, որը հարց ու պատասխանի տեսքով ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը․
-Բունդեսլիագայում առաջին գոլի մասին․
-«Բավարիայի» դարպասը խփած գոլն էր։ Անհավատալի էր, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը սպասում էր․ նույնիսկ ես չէի հավատում նման հրաշքի։
-Հայրենի երկրի մասին․
-Դուբլ ձևակերպելուց մեկ օր անց ես գնացի Հայաստան և միացա ազգային հավաքականին։ Նրանք բոլորն ուրախ էին ինձ համար։ Ես 4 ու կես տարի առաջ եմ եկել Գերմանիա։ Հաճելի է, երբ ծննդավայրումդ հետաքրքրվում են քեզնով և ուրախ են քեզ համար։
-Սնհավատությունների մասին․
-Միշտ խաղադաշտ եմ մտնում ձախ ոտքով։
-Սիրած ուտեստի մասին․
-Ընկերուհուս կողմիս պատրաստված հավով փլավն է։
-Հանգստի համար լավագույն վայրը։
-Հանգստի համար լավագույն վայրը Կրետե կղզին է։ Այնտեղ կարող ես ամբողջովին լիցքաթափվել։ Վստահ եմ, որ դեռ կվերադառնամ այնտեղ։
-Ֆուտբոլային իդեալի մասին:
-Ռոնալդոն է։ Նա մի փոքր թմբլիկ է, հրաշալի գոլեր է խփել և շատ լավ տղա է։
-Գոլը նշելու ձևի մասին․
-Երբ ես գոլ եմ խփում, խաչակնքվում եմ։ Դա իմ հավատն է։ Դաշտ մտնելուց, նույնպես, խաչակնքվում եմ։
-Այլ նպատակների մասին․
-Կցանկանամ ընդմիշտ մնալ ֆուտբոլում։ Ես սովորել եմ իբրև՝ արտադրության կառավարման օգնական։ Ցավոք, այն կիսատ է մնացել, բայց ես կշարունակեի այդ ուղղությամբ։
-Գերմանիայում՝ ճանապարհորդությունների մասին․
-Իմ հորաքույրը ճանապարհորդել է Գերմանիայում, ապրել է Բիլեֆելդում։ Հետո նա խորհուրդ տվեց մեզ տեղափոխվել այդտեղ, և մենք, մտածելուց հետո, միացանք իրեն։
-«Հոֆենհայմում» լավագույն պահի մասին․
-Սկսել Մյունխենից և դառնալ 2 գոլի հեղինակ։ Դա, իսկապես, հիասքանչ էր։ Բոլորն ուրախ էին ինձ համար։