Անգլիական «Լեսթերի» ու Դանիայի ազգային հավաքականի դարպասապահ Կասպեր Շմեյխելը ճանաչվել է Դանիայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ։
Տիտղոսի համար պայքարում էին նաև Քրիստիան Էրիկսենն ու Թոմաս Դիլեյնին։
Շմեյխելի կարիերայում սա նմանատիպ երկրորդ տիտղոսն էր։ Նախորդ անգամ դանիացին նման պատվի էր արժանացել 2016 թ-ին։