«Միլանի» շվեդ նորեկ Զլատան Իբրահիմովիչը հայտնվել է թիմի հայտացուցակում առաջիկա՝ «Սամպդորիայի » դեմ խաղի համար։
Իբրան վերջին անգամ պաշտոնական խաղի մասնակցել է նոյեմբերին։ Նրա վերջին ակումբը եղել է ՄԼՍ-ը ներկայացնող «Լոս-Անջելես Գելեքսին»։Ամերիկյան ակումբի կազմում վերջին մրցաշրջանում Իբրան անցկացրած 31 խաղում դարձել էր 31 գոլի ու 8 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ շվեդ գոլահարը «Միլանի» գույները պաշտպանել է նաև 2010-2012 թթ-ին։