Իսպանիայի Լա լիգայի 19-րդ տուրի շրջանակում կայացավ կատալոնական դերբին: «Էսպանյոլը» կարողացավ միավորներ կորզել «Բարսելոնայից» (2:2)։
Թիմի գլխավոր մարզիչ Աբելարդոն մեկնաբանել է խաղի արդյունքը, հաղորդում է Marca-ն:
«Մենք կարողացանք կանգնեցնել նրանց առաջատարին՝ Մեսսիին: Նա ոչինչ չկարողացավ անել մեր պաշտպանների հետ:
Կարող էինք հաղթանակ տոնել, բայց կարծում եմ՝ այս արդյունքն էլ կարելի է դրական համարել»,- նշել է Աբելարդոն:
Այսպիսով, «Բարսելոնան» վաստակեց 40 միավոր և հավասարվեց Մադրիդի «Ռեալին»՝ կիսելով առաջին հորիզոնականը։ «Էսպանյոլը»՝ 11 միավորով վերջին հորիզոնականում է։