Անգլիայի գավաթի 1/32-րդ եզրափակչի շրջանակում կայացել են մի շարք հանդիպումներ։
«Մանչեսթեր Սիթին» տանը 4-1 հաշվով առավելության հասավ «Պորտ Վեյլի» նկատմամբ։ Գվարդիոլայի թիմի գոլերը խփեցին Ալեքսանդր Զինչենկոն, Սերխիո Ագուերոն, Թեյլոր Հարվուրդ Բելիսը և Ֆիլ Ֆոդենը։ «Ման․ Սիթին» դուրս է գալիս 1/16 եզրափակիչ։
Հաղթանակ տարավ նաև «Լեսթերը»։ Բրենդան Ռոջերսի թիմը 2-0 հաշվով առավելության հասավ «Ուիգանի» նկատմամբ։ Վերջիններիս պաշտպան Թոմ Փիրսը ինքնագոլ գրանցեց իր հաշվին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Հարվի Բարնսը։
«Վուլվզն» ու ՄՅՈւ-ն հաղթողին չորոշեցին։ Նրանք ևս մեկ հանդիպում կանցկացնեն։