Թուրքական «Բեշիքթաշը» մտադիր է թիմի կազմում պահել դարպասապահ Լորիս Կարիուսին, ում իրավունքները պատկանում է «Լիվերպուլին»։ Այս մասին հաղորդում է Fanatik-ը։
Կարիուսի գործող վարձակալությունը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը։ «Բեշիքթաշը» կարող է գնել նրա ամբողջական տրանսֆերը 8 միլիոն եվրոյի դիմաց, սակայն թուրքական ակումբի ղեկավարությունը կարծում է, որ այս գինը շատ բարձր է Կարիուսի համար։
Այսպիսով, «Բեշիքթաշը» մտադիր է դարձյալ բանակցություններ վարել «Լիվերպուլի» հետ Կարիուսի վարձակալությունը երկարաձգելու համար։
Կարիուսը հանդես է գալիս «Բեշիքթաշի» կազմում 2018 թվականի օգոստոսից։ Ընթացիկ մրցաշրջանի մասնակցած 21 խաղերում նա 30 գնդակ է բաց թողել ու 6 չոր հանդիպում է անցկացրել։