Բրազիլական «Ֆլամենգոյի» կիսապաշտպան Ռեյները մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն, հայտնում է է El Chiringuito-ն:
Աղբյուրը հայտնում է, որ սկզբում երիտասարդ ֆուտբոլիստը հանդես կգա Կաստիլիայում: 17-ամյա տաղանդի համար մադրիդցիները պատրաստ են վճարել 25-30 միլիոն եվրո:
Ավելացնենք, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև Մադրիդի «Աթլետիկոն» և ՊՍԺ-ն: