«Օսվալդոյի» ֆուտբոլիստ Պաբլո Խուանը դարձել է ամենաերիտասարդ խաղացողը, ով մասնակցել է Սան Պաուլոյի երիտասարդական գավաթի խաղարկությանը (մինչև 20 տարեկան ֆուտբոլիստներ)` «Պոնտե Պրետայի» դեմ կայացած խաղում, հայտնում է globoesporte-ն: Խաղի օրը նա 15 տարեկան էր 3 ամսեկան:
«Օսվալդոն» զիջեց «Պոնտե Պրետային 1:5 հաշվով: Նախորդ ռեկորդը պատկանում էր ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին, ով մրցաշարին մասնակցել էր 2008 թ.-ին ՝ 15 տարեկան և 11 ամսեկան տարիքում: