«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոստովանել է, որ 2015-ին կարող էր գլխավորել «Լիվերպուլը»:
«Այո, նման հնարավորությունը եղել է իմ ՝ «Ռեալից» հեռանալուց հետո: Նույնիսկ ես հանդիպեցի «Լիվերպուլի» սեփականատերերի հետ: Այնուամենայնիվ, «կարմիրները» ճիշտ ընտրություն կատարեցին ՝ նշանակելով Կլոպին: Նա հիանալի է աշխատում թիմի հետ»,- մեջբերում է իտալացի մասնագետին Telegraph-ը:
Հիշեցնենք, որ վաղը «Էվերթոնը» և «Լիվերպուլը» կհանդիպեն Անգլիայի գավաթի խաղարկությունում: