«Ռոման» բավարարված է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղով և ցանկանում է վարձակալական իրավունքի ավարտից հետո ձեռք բերել կիսապաշտպանի ամբողջական տրանսֆերը, սակայն առաջարկը չի գոհացրել «Արսենալին», տեղեկացնում է Forza Roma-ն:
Աղբյուրը նշում է, որ «Ռոման» 10 միլիոն եվրոյի առաջարկ է ներկայացրել լոնդոնյան ակումբին, ինչը լոնդոնցիները մերժել են: «Արսենալը» ցանկանում է Հենրիխի տրանսֆերի դիմաց վաստակել նվազագույնը 15 միլիոն եվրո: