Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը գովաբանել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին, հաղորդում է The Sun-ը:
«Սալահը ֆանտաստիկ հարձակվող է, ով չի խնայում պաշտպաններին: Նա այնքան արագ է, որ չես հասցնում հետևել նրան:
Նա ֆուտբոլային գիշերային մղձավանջ է, ով անընդհատ գոլեր է խփում»,- ասել է Ֆերդինանդը:
Հիշեցնենք, որ Սալահը այս մրցաշրջանում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 10 գոլի հեղինակ:
«Լիվերպուլը» շարունակում է վստահորեն գլխավորել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: Յուրգեն Կլոպի թիմը 58 միավորով զբաղեցնում է առաջին հորիզոնականը: