Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Սթերլինգը խոսել է թիմի մրցելույթների մասին, տեղեկացնում է Daily Mail-ը:
«Մենք չենք ցուցադրում այն խաղը, որը ակնկալում են մեր թիմի երկրպագուները: Չեմ կարող ասել, թե որն է այդ ամենի պատճառը:
Մենք վերահսկում ենք գնդակը , սուր գրոհներ ենք կազմակերպում՝ անհանգստություն պատճառելով մրցակցի պաշտպաններին, բայց միշտ չէ որ կարողանում ենք արդյունքի հասնել:
Գվարդիոլան մեղավոր չէ: Նա հրաշալի մասնագետ է և դրա մասին բոլորը գիտեն: Կարծում եմ ՝ բախտի գործոնը առաջնային է անհաջողությունների այս շարքում»,-հայտարարել է Սթերլինգը:
Հիշեցնենք, որ Գվարդիոլայի գլխավորած թիմը վաստակել է 44 միավոր և զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: