Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է իր տեղափոխությունը «Միլան».
«Ես իմ երեխաներին ցույց տվեցի հասանելի համարներն, ու նրանք նախընտրեցին 21-ը, այդ իսկ պատճառով ես ընտրեցի այն: Ես այնպիսին եմ, ինչպիսին՝ փոքր տարիքում: Նույնքան ծարավ, վճռական և վստահ սեփական ուժերիս:
Իմ նպատակն ակումբին ու թիմին օգնելն է՝ իրավիճակը բարելավելու համար:
Բոլորը շատ երջանիկ են, ես շատ շնորհավորանքներ եմ ստացել: Հիմա վերջապես ամեն ինչ պաշտոնական հաստատվեց: Միայն լավ հիշողություններ ունեմ ակումբից: Սա հիանալի ակումբ է, հիանալի թիմ, իսկ «Սան-Սիրոյում» խաղալը հիանալի զգացողություն է:
Վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում Բոբանի և Մալդինիի հետ ավելի շատ եմ խոսել, քան՝ կնոջս: Ամեն ինչ լավ անցավ, այդ իսկ պատճառով ես հիմա այստեղ եմ»,- Իբրահիմովիչի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
🗣️ @Ibra_official: "Confident, hungry and determined"
— AC Milan (@acmilan) 2 января 2020 г.
🎙️ Ibra: "Ho voglia, fame e fiducia"#IZBACK #SempreMilan pic.twitter.com/nhKlOYCAd5