Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը մեկնաբանել է ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությունը, որի համաձայն ինքը ձմռանը կամ ամռանը կարող է հեռանալ անգլիական ակումբից.
«Անգլիական մամուլը սիրում է շատ խոսել: Հիմա ես այստեղ եմ: Ես 100 տոկոսով այստեղ եմ»,- Օբամեյանգի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը:
Օբամեյանգը 2018 թվականի հունվարին է Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել «Արսենալ»: Տրանսֆերի արժեքը կազմել է 63.75 մլն եվրո: Կարիերայի սկզբում գաբոնցին եղել է «Միլանի» ֆուտբոլիստ, որի կազմում ոչ մի հանդիպում չի անցկացրել, իսկ հետո պաշտպանել է «Ջենոայի», «Լիլի», «Մոնակոյի» և «Սենթ-Էտյենի» գույները: