Աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը նոր մրցաշրջանի մեկնարկին խոսել է իր ֆիզիկական վիճակի և եղանակային պայմաններին ընտելանալու մասին։
«Ես դեռևս ընտելանում եմ եղանակային պայմաններին։ Եվրոպայում հիմա այնքան շոգ չէ, որքան այստեղ (Ավստրալիայում/խմբ․)։ Այնպես որ, ինձ ժամանակ է անհրաժեշտ։
Կարծում եմ՝ այս տարի ինձ կօգնի այն փաստը, որ ես եկել եմ ավելի շուտ քան նախորդ տարիներին էի անում։ Ինձ այստեղ շատ է դուր գալիս։ Ես բազմաթիվ դրական էմոցիաներ եմ ստացել։ Հուսով եմ՝ Մելբուրնում կարող եմ ցուցադրել առավելագույնը»,-Ջոկովիչի խոսքերն է մեջբերում heraldsun.com.au-ն։
ATP Cup-ը մեկնարկելու է հունվարի 3-ին։ Նովակ Ջոկովիչը Սերբիայի հավաքականի կազմում մասնակցելու է մրցաշարին։