«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Պոլ Պարկերը խոսել է «կարմիր սատանաների» ներկայիս թիմի մասին.
«Ներկայիս «Մանչեսթեր Յունայթեդը» վատագույնն է անգլիական Պրեմիեր-լիգայի պատմության մեջ: Թիմը 2013 թվականից ի վեր ավելի ու ավելի վատն է դառնում: Այդ ժամանակից ի վեր «կարմիր սատանաները» միայն 3 տիտղոս են նվաճել: Եթե նրանք հնարավորինս արագ չփոխեն իրավիճակը, ամեն ինչ ավելի վատ կդառնա:
«Մանչեսթեր Յունայթեդը» պետք է ճիշտ մարտավարություն իրականացնի տրանսֆերային շուկայում: Ակումբի ղեկավարությունը պետք է հասկանա, որ նոր ֆուտբոլիստների ձեռքբերումը վայրկենական հաջողություն չի ապահովի»,- Պարկերի խոսքերն է փոխանցում The Sun-ը:
«Մանչեսթեր Յունայթեդը», 21 խաղում վաստակելով 31 միավոր, ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Հունվարի 11-ին Ուլե-Գունար Սուլշերի թիմն ԱՊԼ-ի 22-րդ տուրում կմրցի «Նորվիչ Սիթիի» հետ: