Լոնդոնի «Արսենալն» ու Լիվերպուլի «Էվերթոնը» հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի ծառայություններվ: Տրանսֆերը կարող է կայանել արդեն այս ձմռանը, հայտնում է Sport Mediaset-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, իտալական Ա Սերիայի գործող չեմպիոններն, ամենայն հավանականությամբ, կվաճառեն Ռաբիոյին, եթե նրա համար 25-30 մլն եվրո կազմող առաջարկ ստանան:
Հիշեցնենք՝ Ադրիենը «Յուվենտուսին» է միացել 2019 թվականի ամռանն՝ ազատ խաղացողի կարգավիճակով: Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆրանսիացին Իտալիայի առաջնության 9 և Չեմպիոնների լիգայի 3 հանդիպման է մասնակցել: Կիսապաշտպանն աչքի չի ընկել գոլով կամ գոլային փոխանցմամբ:
Ռաբիոյի նախկին ակումբը ՊՍԺ-ն էր, որի կազմում ֆուտբոլիստը հանդես է եկել 2012-ից 2019 թվականներին: