Մարսելոն և Սերխիո Ռամոսն ապաքինվել են վնասվածքից և ամբողջական մարզում անցկացրել։
2-ն էլ պատրաստ են Լա լիգայի հերթական տուրի հանդիպմանը, սակայն Զիդանը հնարավոր է դաշտ դուրս չբերի նրանց՝ խնայելով Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղի համար։ Նշվում է նաև, որ ծնկի վնասվածքից ամբողջովին վերականգնվել է նաև Խամես Ռոդրիգեսը։
Վնասվածքներից շարունակվում են ապաքինվել Ազարն ու Ասենսիոն։
«Ռեալը» «Խետաֆեի» հետ կխաղա հունվարի 4-ին, իսկ «Վալենսիայի» հետ՝ հունվարի 8-ին։