«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը պատմել է, որ ակումբը պատրաստվում է հունվարին նոր խաղացողներ ձեռք բերել․
«Մենք 2 խաղացող ենք կորցրել երկար ժամանակով, իսկ առջևում կարևոր խաղեր են, բայց նույնիսկ այդ դեպքում մենք պետք է ճիշտ սելեկցիա անենք։ Մենք ունենք 1-2 խաղացողի տարբերակ»,-Սուլշերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
«Յունայթեդն» այս պահին ընթանում է 5-րդ հորիզոնականում, իսկ առջևում «Վուլվզի» դեմ խաղն է, որին կհաջորդի Անգլիայի Լիգայի գավաթի հանդիպումը։