«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է իր թիմի տրանսֆերային քաղաքականության մասին․
«Ես կարծում եմ, որ ամեն տարի վատ իրավիճակ է ստեղծվում, երբ ինձ հարցնում են նոր կենտրոնական պաշտպանի մասին։ Ես պատասխանում եմ, որ գնելու ենք, իսկ 1-2 շաբաթ անց պատասխանում եմ, որ ձեռք չենք բերելու։ Ամեն ինչ փոփոխական է։
Կարծում եմ, որ ձմեռային տրանսֆերայի պատուհանի ընթացքում ակտիվ չենք լինելու»,-ասել է Կլոպը։
«Լիվերպուլը» 1 խաղացող արդեն ձեռք է բերել։ «Ռեդ Բուլ Զալցբուրգից» անգլիական թիմ է տեղափոխվել Տակումի Մինամինոն։