Ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրյոսը հայտարարել է սեփական բարեգործական ակցիան սկսելու մասին: Մարզիկը որոշել է օգնել Ավստրալիայի բնակիչներին, որոնք տուժել են անտառային հրդեհների պատճառով.
«Ես սկսում եմ ակցիա՝ ի աջակցություն ամառային հրդեհներից տուժածներին: Ամռանը մասնակցելիք մրցաշարերում կատարած ամեն էյսի դիմաց ես 200 դոլար կնվիրաբերեմ նրանց համար»,- գրել է Կիրյոսը Թվիթերի իր էջում:
I’m kicking off the support for those affected by the fires. I’ll be donating $200 per ace that I hit across all the events I play this summer. #MoreToCome #StayTuned
— Nicholas Kyrgios (@NickKyrgios) 2 января 2020 г.
Անտառային հրդեհների պատճառով վտանգված է ATP Cup թիմային մրցաշարի անցկացումը, որը մեկնարկում է Ավստրալիայում: Կազմակերպիչները հայտարարել են, որ խաղացանկը կազմելիս կխորհրդակցեն բժիշկների հետ:
Հրդեհների պատճառով Ավստրալիայի հարավ-արևելյան ափերում արդեն սկսվել է մարդկանց տարհանումը:
Կիրյոսն ATP-ի վարկանիշային աղյուսակի 30-րդ հորիզոնականն է զբաղեցնում, նա ATP-ի 6 տիտղոս է նվաճել մենախաղում: