Միլանի «Ինտերի» ղեկավարությունը կապ է հաստատել Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի ներկայացուցիչների հետ, հայտնում է Sky Sport Italia-ն:
«Տոտենհեմը» նախընտրում է վաճառել Էրիկսենին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, եթե նա չերկարաձգի պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը:
Դանիացու ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք թոփ ակումբներ՝ այդ թվում «Յուվենտուսն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:
Աղբյուրի փոխանցմամբ, «Ինտերի» համար առաջնային նպատակը շարունակում է մնալ «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը:
Քրիստիանը 2013 թվականից է հանդես գալիս «Տոտենհեմում»: Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել ակումբային մակարդակում անցկացրած 23 խաղում: