Միլանի «Ինտերը» ցանկանում է ձեռք բերել Քրիստիան Էրիկսենին։
Հաղորդվում է, որ միլանյան ակումբը արդեն կապվել է դանիացու գործակալի հետ։ «Ինտերին» նպատակահարմար կլիներ՝ դանիացուն ձեռք բերել ամռանը՝ անվճար։ Ակումբի համար այս պահին առաջնայինը Վիդալի տրանսֆերն է։
«Ինտերում» տեղյակ են, որ Էրիկսենին ցանկանում են տեսնել նաև Թուրինում։ Նախկինում հայտնի դարձավ, որ դանիացին չի երկարաձգելու պայմանագիրը «Տոտենհեմի» հետ։
Ֆուտբոլիստի ծառայություններով հեռակա հետաքրքրված են նաև ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Յունայթեդը»։