Վանդա Նառան՝ հարձակվող Մաուրո Իկարդիի կինն ու գործակալը, պատմել է՝ ինչպես է կայացվել իր ամուսնու՝ Միլանի «Ինտերից» ՊՍԺ տեղափոխության որոշումը.
«Որոշ որոշումներ վերջնական արդյունքում դառնում են հիմնավորված: Իմ մեծագույն պարգևը ինտուիացիան է: Մի քանի ամիս առաջ ամբողջ Իտալիան խոսում էր այն մասին, որ ես մտադիր եմ կործանել իմ ամուսնուն, որ նա պետք է տեղափոխվի «Նապոլի» կամ «Յուվենտուս»:
Ներքուստ ես ինչ-որ բան էի զգում: Դա 6-րդ զգայարան էր, կանացի ինտուիցիա, որն ասում էր ինձ՝ «Մաուրոն պետք է հեռանա Իտալիայից»: Մեզ համար շատ ավելի հեշտ կլիներ, եթե նա մնար իտալական ակումբում, բայց ես մտածում էի միայն այն մասին, թե ինչը կլինի լավագույնը իր համար, ոչ թե ամբողջ ընտանիքի:
Հինգշաբթի էր, երբ նա տեղափոխվեց Փարիզ: Մենք միասին անցկացրինք հանգստյան օրերը, իսկ երկուշաբթի ես արթնացա մեր միլանյան բնակարանում՝ միայնակ 5 երեխաների հետ: Հեշտ չէր»,- Նառայի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: