Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կրկին դժգոհել է VAR համակարգից։ Նրա կարծիքով, VAR համակարգի անվանումը սխալ է, քանի որ իրականում VAR-ը ոչ թե մրցավարի օգնակականն է, այլ հենց գլխավոր մրցավարը։
«Ես կարծում եմ, որ պետք է տալ ճիշտ անվանում․ VAR-ի փոխարեն՝ VR՝ վիդեոռեֆերի, քանի որ գլխավոր որոշումները չի կայացնում դաշտում աշխատող գլխավոր մրցավարը։
Դա շատ տարօրինակ է, նրանք իրենց օգնականների պես են պահում։ Գլխավոր որոշումները կայացնում են սենյակում նստած մարդիկ»,-ասել է Մոուրինյոն։