Անգլիական «Քրիսթալ Փելեսի» հարձակվող Ուիլֆրիդ Զահան հայտնվել է Լեմպարդի տրանսֆերային ցանկում։
The Times-ի հաղորդմամբ, Զահան «Չելսիի» գլխավոր տրանսֆերային նպատակն է ձմեռային պատուհանի ընթացքում։ «Փելեսը» ֆուտբոլիստին գնահատում է 80 մլն եվրո, իսկ «Չելսին» գործարքի մեջ ցանկանում է ներառել ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուին։ Ֆրանսիացին, իր հերթին, ցանկանում է լքել ակումբը։
Նախկինում հաղորդվում էր, որ Լեմպարդը ձմեռային տրանսֆերների համար կստանա 150 մլն ֆունտ։