Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում ավարտվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի «Արսենալ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը։
Խաղի հաշիվը բացվեց 8-րդ րոպեին։ Տանտերերին առաջ մղեց Նիկոլա Պեպեն։ Խաղակեսի վերջնամասում «զինագործները» կրկնապատկեցին իրենց առավելությունը։ 42-րդ րոպեին անկյունային խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ Սոկրատիս Պապաստադոպուլոսը։
Երկրորդ կեսում գոլեր չգրանցվեցին։ «Արսենալը» հաղթեց ՄՅՈւ-ին 2-0 հաշվով։ Սա առաջին հաղթանակն էր Միկել Արտետայի՝ «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո։
Այս արդյունքից հետո «Արսենալը» միավորների քանակը հասցնում է 27-ի ու բարձրանում է 10-րդ հորիզոնական։ «Ման․ Յունայթեդը» մնում է 31 միավորով։ Նրանք հինգերորդն են ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում։