Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ԱՊԼ-ի 21-րդ տուրի «Սաութհեմփթոնի» դեմ խաղում (0-1) դեղին քարտ է ստացել։
Պորտուգալացի մասնագետը երկրորդ կեսի վերջնամասում մոտեցել է մրցակցի պահեստային նստարանին և նայել «Սաութհեմփթոնի» գլխավոր մարզչի թղթերին, որտեղ մարտավարական մանրուքներ են գրված եղել։
Հանդիպման մրցավար Մայք Դինը պորտուգալացի մասնագետին պատժել է դեղին քարտով հակառակորդի տեխնիկական գոտի գնալու համար։