2010-ից մինչև 2019 թվականները ներառյալ «Մանչեսթեր Սիթին» Անգլիայում նվաճել է տաս գավաթ ՝ երեքով ավելին, քան «Չելսին» և հինգով ավելին, քան «Մանչեսթեր Յունայթեդը»:
«Կարծում եմ, որ մենք անցած տասնամյակի լավագույն թիմն էինք միավորների, գոլերի, ամեն ինչի, նույնիսկ տիտղոսների առումով: Այսպիսով, ես շնորհավորում եմ «Մանչեսթեր Սիթիին» այդ առթիվ», — Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:
Գվարդիոլան նաև նշել է, որ թիմի պաշտպան Էմերիկ Լապորտը կսկսի մարզվել առավելագույնը տասը օրվա ընթացքում: