«Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Ջեկ Գրիլիշը ԱՊԼ-ի 21-րդ տուրի «Բարնլիի» դեմ խաղում (2-1) դարձավ գոլի հեղինակ։
Այս գոլը վեցերորդն էր Գրիլիշի համար ԱՊԼ-ի 19 խաղերում։ Ինչպես հաղորդում է Opta-ն, նախորդ տարի Գրիլիշին Championship-ում 6 գոլ խփելու համար պահանջվել էր 31 հանդիպում։
21 խաղերում «Ասթոն Վիլան» վաստակել է 21 միավոր ու 16-րդն է մրցաշարային աղյուսակում։