ՊՍԺ-ն իր պահանջներն է ներկայացրել հարձակվող Էդինսոն Կավանիի տրանսֆերի հետ կապված, ում «Աթլետիկոն» ցանկանում է ձեռք բերել հունվարին:
Ակումբի ներկայացուցիչներն արդեն հանդիպել և քննարկել են Կավանիի հնարավոր տեղափոխության մանրամասները: AS-ի փոխանցմամբ ՝ փարիզեցիները մտադիր են ուրուգվայցի հարձակվողի դիմաց ստանալ 10 միլիոն եվրո:
«Աթլետիկոն» պատրաստ է ընդունել ՊՍԺ-ի պահանջները, բայց նախ ակումբը պետք է վաճառի գործող խաղացողներից մեկին՝ աշխատավարձերի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար:
Նախկինում հաղորդվում էր, որ մադրիդյան ակումբը համաձայնեցրել է Կավանիի հետ համագործակցության անձնական պայմանները: