Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը խոսել է հունվարի 3-ին մեկնարկող ATP Cup մրցաշարի մասին։
«Մենք ուզում ենք լավ հանդես գալ այդ մրցաշարում, իսկ հետո մենք կունենանք մեկ շաբաթ հանգիստ մինչ Ավստրալիայի բաց առաջնությունը։
Անձամբ ես մարզվելու եմ այս շաբաթ, մյուսները խաղալու են Օկլենդում կամ էլ Ադելաիդայում։ Այնպես որ մենք կենտրոնացած ենք այս մրցաշարի վրա։ Մեր թիմը հարյուր տոկոսով նվիրվելու է մրցաշարին»,-Նադալի խոսքերն է մեջբերում nytimes.com-ը։
ATP Cup մրցաշարը այս տարի անցկացվելու է առաջին անգամ։